Գյումրիում սեպտեմբերի 21-ին նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին. ՀՀ վարչապետ
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսագիտական նշանակության տեսանկյունից ավելի կարևոր է համարում հասարակության ակնկալիքներն ու սպասելիքները, քան պարզապես թվերը,-
այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի բացման ելույթի ընթացքում։

«Այս կարգի քննարկումները ես կարևորում եմ մտագրոհի տեսանկյունից։ Դրանք մեծ էներգիա են տալիս տնտեսության ու պետության զարգացման մասին մեր մտածմունքներին։

Վարչապետն անդրադարձավ նաև վատ նորություններին՝ նշելով, որ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Նա նշեց, որ դժվար է վարքագիծ փոխելը և որպես օրինակ բերեց Գյումրին:

«Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»,- ասաց նա:




Դիտումներ: 3077 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН