Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 15-04-2019, 12:24
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Այս մասին նշված է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի` 2rd.am–ի ֆեյսբուքյան էջում։

«Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն»,– նշված է հաղորդագրության մեջ։


Դիտումներ: 362 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН