Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴի» նկարահանող խմբի վրա.ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Տհաճ միջադեպ է արձանագրվել այսօր Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրում:
Մի քանի երիտասարդներ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։
Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ»-ի թողարկումներից մեկում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Անիի բաժին։Ինչպես
«Այսօր» լրատվականին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, ոստիկանության Անիի բաժնում կատարվածի առիթով նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի բոլոր հանգամանաքները պարզելու ուղղությամբ:

Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ





Դիտումներ: 1147 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН