Մոտ օրերս հայտարարություն կանեմ. ՀՀ նախագահը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 11-10-2018, 16:13
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Aysor.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։

«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀՀ նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։

«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», - ասաց Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։

Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվել էր այն անցկացնել ձեռքով։

Արդյունքում նախագիծը ստացավ 67 կողմ ձայն։
Դիտումներ: 463 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН