Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար. դեսպան
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 12-07-2018, 16:11
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Լragir.am Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատում է իր երկրի ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զենք, զինամթերք, որը, ենթադրաբար, կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: «Արմենպրես» -ի հաղորդմամբ` դեսպան Լաքոտն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում»,-ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ ֆրանսիական իշխանությունները դրականորեն են ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանք՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա:

«Ես գիտակցում եմ, թե որքան ծանր է հայաստանյան հասարակության և, մանավանդ, այն ընտանիքների համար, որոնց զավակները զորակոչվել և ծառայում են բանակում»,-նշեց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ բանակցային գործընթացում ցանկալի էր հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիան այս ձևաչափով հանդիպումների ժամանակ ևս պաշտպանում է դիրքորոշումը ` հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ:
Դիտումներ: 1095 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН