Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 12-07-2018, 16:00
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Tert.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցության հնարավորությանը՝ հաշվի առնելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները:
Դիտումներ: 288 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН