Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի և Սեյմի նախագահների հետ
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 12-07-2018, 15:20
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Tert.am: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը:

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:
Դիտումներ: 284 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН