Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի. լրատվամիջոցներ
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 12-07-2018, 13:39
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Tert.am: ՌԴ քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել խոշոր գործարար, «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առևանգման փաստով, հայտնում է «Московский Комсомолец»-ը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը, հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
Դիտումներ: 1299 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН