ԱԺ–ն ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման մասին օրինագիծը
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 12-07-2018, 12:49
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1 և 2-ը՝ ձեռնպահ: Օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով ավելի վաղ ելույթի խոսքում նշեց, որ բարեխիղճ վարորդների համար ոչ ճիշտ մոտեցում է:

Նշենք, որ նախագծով մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կկիրառվի:

ԱԺ-ն 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաև «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց միաձայն՝ 78 կողմ:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 1 դեմ:



ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 79 կողմ ձայներով:
Դիտումներ: 292 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН