Հակառակորդի կիրառած զենքերից տուժել է Չինարի բնակավայրը
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից տուժել է Չինարի բնակավայրը․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։»
Դիտումներ: 330 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН