Կանխվել են «Հաղթանակ» կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարելու երկու դեպք
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 12-07-2020, 13:08
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հուլիսի 11-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

***

Ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Արթուր Ի․-ի (ծնված 1978 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Դիտումներ: 174 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН