Եգիպտոսում խեղդվող երեխային փրկելու փորձի ժամանակ 10 մարդ է ջրահեղձ եղել
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Եգիպտական Ալեքսանդրիայի ափերից ոչ հեռու 10 մարդ է ջրահեղձվել՝ փորձելով փրկել խեղդվող երեխային։ Այս մասին հայտնում է tsn.ua-ը։

Դեպքը տեղի է ունեցել լողափերից մեկում, որտեղ հանգստանալու էր եկել մարդկանց մի մեծ խումբ։ Ծովում լողացող երեխան սկսել է խեղդվել, նրան օգնելու համար մեկը մյուսի հետևից օգնության են հասել մեծահասակները:

Երկրի զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ լողափը կորոնավիրուսի պատճառով փակ է եղել, այդ իսկ պատճառով փրկարարներ չեն եղել։


Ինչպես գրում են ԶԼՄ-ները՝ լողափը հայտնի է ստորջրյա հոսանքներով, ինչի պատճառով այնտեղ դժբախտ դեպքեր շատ հաճախ են տեղի ունենում, այս լողափը հայտնի է «մահվան լողափ» անունով։
Դիտումներ: 291 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН