Շիրակի մարզում կայծակի հարվածից մարդ է մահացել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 19:05
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ «ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի նախնական տեղեկություների, Շիրակի մարզի Բենիամին համայնքում կայծակի հարվածից մահացել է նույն գյուղի բնակիչ 74-ամյա Ն. Ա-ն։

Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրեց Բենիամինի համայնքապետ Արտակ Անտոնյանը, մահացածը նշված համայնքի հովիվն է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր հոտը տուն ուղեկցելիս՝ Երևան-Գյումրի մայրուղին հատելու ժամանակ:
Ն. Ա-ն ուներ 3 երեխա:
Դիտումներ: 1441 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН