Հայտնաբերվել են Վանա Լճում խեղդված փախստականների դիերը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 18:18

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ermenihaber:Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որը ավելի քան 60 փախստական էր տեղափոխում լճի մի ափից մյուս ափը։

Հաղորդվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 10-ին, լճից դուրս են բերվել ևս 3 փախստականների դիերը։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 17-ի դիերը։



Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107մ խորության վրա։

Հիշեցնենք, որ Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հունիսի 27-ին։

Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ Ենթադրվում է, որ փախստականները Իրանի կողմից էին ապօրինի կերպով հատել Թուրքիայի սահմանն ու մտել Վանի նահանգ։

Դիտումներ: 271 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН