Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 17:09
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս:


Ըստ «ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի տեղեկությունների երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում։ Դեպքերը հիմնականում ասիմպտոմ են:

Հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:


Դիտումներ: 258 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН