Սելավաջրերը ողողել են Մարմաշենի հողերը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 16:21
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հուլիսի 9-ի երեկոյան տեղացած կարկուտը և հորդառատ արձրևը վնասներ են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերին։ Այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի ՏԻ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները եղել են համայնքի բնակավայրերում, ծանոթացել իրավիճակին, համայնքի ներկակայցուցիչների հետ շրջել ցանքատարածություններում, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները, որնք կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Կարկուտի հետևանքով վնասներ են կրել Հացիկ և Շիրակ բնակավայրերի ցանքատարածությունները, իսկ առատ տեղումների հետևանքով առաջացած սելավաջրերը վնասել են Մարմաշեն և Վահրամաբերդ բնակավայրերի շուրջ 14 հա հացահատիկի ցանքատարածություններն ու 1 հա տնամերձ բանջարաբոստանային մշակաբույսերը, սելավաջրերը քարով և տիղմով են լցրել Գյումրի-Մարմաշեն կենտրոնական ճանապարհը, վնասել են նաև դաշտամիջյան ճանապարհներ, տնամերձ այգիներ, ջրալցվել են Մարմաշենի և Վահրամաբերդի տների նկուղները և օժանդակ կառույցները։


Դիտումներ: 508 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН