Իրանցի 35-ամյա քաղաքացին ձերբակալվել է 2 տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 15:16
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանում հայտնի «Արայի ամրոց» հոթելից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, և պարզվել է, որ նա նշված հոթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի և 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումներ: 142 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН