Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 14:25
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ: 22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի։

Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել դատական համակարգին ու դատավորներին, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին` նշելով, որ արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը յուրաքանչյուր երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է:
Դիտումներ: 101 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН