Գյումրիում փրկարարները վտանգ ներկայացնող մոտ 1200 աղյուս են հեռացրել
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 10-07-2020, 13:12

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հուլիսի 9-ին, ժամը 09:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գայի փողոցի շենքերից մեկի տանիքից անհրաժեշտ է հեռացնել վտանգ ներկայացնող աղյուսները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պոկվել են Աբովյան փողոցի թիվ 242 շենքի տանիքի աղյուսները։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից հեռացրել վտանգ ներկայացնող մոտ 1200 հատ աղյուս։

Դիտումներ: 263 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН