Ռուսաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 11:35
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Սահմանները փակվելուց հետո Հայաստանից Ռուսաստան է մեկնել ՌԴ 2321 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։


Առաջիկա օրերին 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանից ու Բելառուսից:
Նշվում է, որ ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հերթական չվերթը կայացել է հուլիսի 9-ին։ S7 Airlines ավիաընկերության ինքնաթիռը Երևան–Մոսկվա չվերթով տարել է 154 քաղաքացի։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների գրանցման և նստեցման աշխատանքների համակարգումն իրականացնում են դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։

Ամեն ինչ իրականացվում է ՀՀ պարետատան սահմանած անվտանգության միջոցառումների պահպանմամբ։

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։


Դիտումներ: 337 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН