Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 557 նոր դեպք
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-07-2020, 11:07
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 903-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 546 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հուլիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 177 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 723-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 709 է, ընդհանուր առողջացածներինը՝ 18 709, փաստացի բուժվողներինը՝ 11 471 (մեկ օրում ավելացել է 170-ով): Մեկ օրում թեստավորվել է 2050 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 131 216 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Դիտումներ: 192 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН