ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին.կա տուժած
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 8-07-2020, 10:22

[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Հուլիսի 8-ին, ժամը 05։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ա․, ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ: 266 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН