Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել. Լրացված
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 5-07-2020, 16:13

[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Հուլիսի 5-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի տակ հայտնաբերվել է դի․ փրկարարների միջամտության կարիք չի առաջացել։

Shamsyan.com-ի փոխանցմամբ այս պահին տեղում դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ռ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է:

Դիտումներ: 208 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН