Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 4-07-2020, 16:31
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հուլիսի 3-ին ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ..-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:

Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:

Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:

Օգնության են մեկնել ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:

Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել:

Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

Այդ մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


Դիտումներ: 278 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН