2017թ․ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 30-06-2020, 18:58
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ քաղաքացիներն արձագանքում են նախորդ համապետական ընտրություններում հնարավոր ընտական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին։

Մասնավորապես, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ․ ապրիլի 2-ին՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում կայացած Ազգային ժողովի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ժամը 12:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի կողային հատվածում կանգնած՝ գործով դեռևս չպարզված սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեյի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար, և ինքը, ընդունելով նշված անձի առաջարկը, վերջինիցս վերցրել է ընդհանուր 15.000 ՀՀ դրամ գումար՝ իր, մոր և իր կնոջ կողմից նշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո վերջիններս կատարել են քվեարկություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է ընտրություններին մասնակցող թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալու, ինչպես նաև ընտակաշառք տալու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ և դեպքի հանգամանքներն անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասով և 154.2 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:



Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումներ: 74 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН