Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 30-06-2020, 17:31
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս:

Այս մասին ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Ընդհանուր առմամբ ինքն իրեն լավ է զգում, սակայն 37.1 կամ 37.2 աստիճան ջերմություն է ունենում, երեկոյան մի փոքր բարձրացել էր: Ինձ հայտնել էին նաև, որ Գագիկ Ծառուկյանի մոտ թեթև թոքաբորբի ախտանշաններ են նկատվում»,- նշեց Խաչատրյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ:
Դիտումներ: 329 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН