Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 54 333 արձանագրություն
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 30-06-2020, 16:51
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։

Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 54 333 արձանագրություն, իսկ հունիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1857 դեպք։
Դիտումներ: 91 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН