Ադրբեջանա-իրանական սահմանին սահմանախախտման փորձ է գրանցվել. կա մեկ սպանված
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 30-06-2020, 13:32
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հունիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները կանխել են խոշոր խմբաքանակի թմրանյութերի մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:


Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի «Հորադիզ» սահմանային անցակետի տարածքում սահմանապահ ջոկատը հայտնաբերել է երկու սահմանախախտի: Զինված սահմանախախտների մոտ 2 պարկ է եղել:

Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք չեն ենթարկվել սահմանապահների կանգ առնելու կոչին և կրակ են բացել: Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը սպանվել է: Մյուս սահմանախախտը թաքնվել է անտառում: Տարածքը զննելու ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգ և շուրջ 33 կգ թմրանյութ` 2 պարկում:


Դեպքի վայրում Ադրբեջանի և Իրանի սահմանապահների հանդիպում է տեղի ունեցել:

Դեպքի առիթով հետաքննությունը շարունակվում է:
Դիտումներ: 146 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН