Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվող քաղաքացին ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից. վիճակը ծանր է
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 30-06-2020, 12:23
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոոսյանը տեղեկացնում է, որ պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում:

Դիտումներ: 241 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН