ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 30-06-2020, 11:19
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, օրակարգում ընդգրկված է երկու հարց: Հունիսի 30-ի արտահերթ նիստը գումարվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Խորհրդարանականներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:


Դիտումներ: 90 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН