«Խաղաղության արահետը» Արփիում՝ զբոսաշրջության խթանման գրավական
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՇՄ հյուսիսում գտնվող Արփի խոշորացված համայնքն իր էկոհամակարգով համարվում է եզակի տարածք, որը կարող է դառնալ յուրատիպ զբոսաշրջության կենտրոն տարվա ցանկացած եղանակի: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շնորհիվ Արփի համայնքը հնարավորություն ունեցավ բարձրաձայնել գյուղական բնակավայրերի համար կարեւորագույն խնդիրը: Համայնքի նախաձեռնող խմբի կողմից ներկայացվեց Բերդաշեն բնակավայրում «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏ» պուրակի կառուցման նախագիծը:Ծրագրի ընդհանուր արժեքը 2 375 000 դրամ է, որից 1 000 000 դրամի չափով գումարը կներդրվի համայնքի կողմից, մնացածը՝ Եվրամիության:

Դիտումներ: 119 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН