Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 նոր դեպք, ապաքինվել է ևս 181 մարդ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 29-06-2020, 11:08
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 նոր դեպք, ապաքինվել է ևս 181 մարդ:

Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:

Դիտումներ: 154 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН