Գյումրիում շուտով կմեկնարեկեն փողոցաշինական աշխատանքները
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 28-06-2020, 18:35

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Գյումրիում շուտով կմեկնարեկեն փողոցաշինական աշխատանքներ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով:


Սա բանկի կողմից Գյումրիում իրականացվող փողոցաշինության ծրագրերի 2-րդ փուլն է, որի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված է 15 փողոց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ ՎԶԵԲ-ի ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլով, ևս մրցույթ է հայտարարված, որի արդյունքները հստակ կլինեն օգոստոսի 5-ին: «Երկրորդ փուլի շինարարական կազմակերպության մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող ընկերություն, որը բավական փորձառու է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ի ծրագրի 2 փուլով կնորոգվի 22 փողոց և 1 հրապարակ:

Քաղաքում աշխատանքներ իրականացվելու են նաև Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այս պահին իրականացվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները: Այս ծրագիր ընդգրկված են Գյումրու պատմական միջուկի փողոցները և կենտրոնական հրապարակը:

Քաղաքում 17 փողոց էլ նորոգվելու է սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր 950 մլն դրամ գումարի 55 տոկոսը հատկացվելու է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեից:

Դիտումներ: 174 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН