Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկը Հայաստանի քաղաքացի է

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրոսով վարակված 3 հիվանդներից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում կարանտինային գոտիներից հիվանդանոց են բերել երկու մարդու, որոնց մոտ հաստատվել է «Քովիդ-19»: Նրանք Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ են: Ներկա պահին մայրաքաղաքային հիվանդանոցում բուժումը շարունակում է 24 հիվանդ: Բոլորի վիճակը կայուն է:

«Ներկա պահին մենք ծանր հիվանդներ չունենք»,- ասել է Էնդելաձեն:

Վրաստանում փետրվարի 26-ից մինչ օրս կորոնավիրուսով վարակման 924 դեպք է արձանագրվել, որից 3-ը՝ վերջինմեկ օրում: Ընդհանուր առմամբ, հիվանդությունից մահացել է 15 մարդ: Կորոնավիրուսով հիվանդներին ընդունող բուժկենտրոններում ներկա պահին բուժումը շարունակում է 124 հիվանդ:

Դիտումներ: 195 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН