ՀՔԾ-ն մերժել է ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 23-05-2020, 15:21
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ԱԺ-ում մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:


«Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը:

Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:
Դիտումներ: 261 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН