Գյումրիում ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 23-05-2020, 13:23
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մայիսի 22-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լազոյի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական մալուխներ։

Փրկարարները մասնատել են ընկած ծառը (մոտ 50 սմ տրամագծի) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Դիտումներ: 665 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН