Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 7 նոր դեպք
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6302 է, մահացածների թիվը՝ 77:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2936, փաստացի բուժվողներինը՝ 3257: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 49080 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 23-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 32 է:
Դիտումներ: 525 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН