Գյումրիում քամին վնասել է շենքի տանիքը
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 23-05-2020, 12:29
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մայիսի 22-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 66 շենքի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 560 քմ), որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դիտումներ: 820 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН