ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 22-05-2020, 23:42
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]

«Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել
Գյումրի քաղաքի կենտրոնական շուկային հարակից Շահումյան փողոցում և Հաղթանակի պողոտայում ամեն օր առևտրականների կողմից կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Տարածքում առևտուր իրականացնող անձինք իրենց աշխատանքային օրվա ավարտին փողոցի մեջտեղում թողնում են առևտրի արդյունքում մնացած թափոններն ու այլ իրեր և հեռանում: Կոմունալ ծառայությունն ամենօրյա գրաֆիկով հետևողականորեն մաքրում է տարածքը, բայց պատկերը կրկին նույնն է: Շուտով կոմունալ ծառայության կողմից տարածքում տեղադրված կլինեն տեսահսկման սարքեր, որոնցով հնարավոր կլինի իրականացնել ամենօրյա վերահսկողություն, և տարածքում աղբ թափող անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Կոչ ենք անում մեր բնակիչներին մաքուր պահել մեր քաղաքը և աղբը գցել դրա համար նախատեսված վայրերում:»

Դիտումներ: 3501 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН