Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են ժայռից
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 22-05-2020, 16:27
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մայիսի 21-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Ծաղկեվանքի մոտակայքում գտնվող «Մեծ խաչ»-ի տարածք և չի կարողանում ինքնուրույն իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ռուբեն Ս․-ն (ծնված 1999 թ.) բարձրացել է ժայռը և մթության ու տեղանքում չկողմնորոշվելու պատճառով չի կարողացել ինքնուրույն իջնել:

Փրկարարները քաղաքացուն փրկարարական պարանների օգնությամբ անվնաս իջեցրել են ժայռից:

Դիտումներ: 329 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН