Կասեցվել է 580 տնտեսվարողի գործունեություն
Բաժին: Գլխավոր, Տնտեսություն 22-05-2020, 19:32
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ եւ այլն։
Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մինչ օրս Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երեւանի եւ մարզերի շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը. ներկայում կասեցումը 24 ժամով է։


Դիտումներ: 217 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН