ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 22-05-2020, 12:55
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման և արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարևորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:

Դիտումներ: 152 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН