Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 22-05-2020, 10:00
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33 դեպք, որոնցից 8-ը բուժված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 669 մարդ, կա 69 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 նոր դեպք։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից 30 օրով՝ մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն երկարաձգվել է։





Դիտումներ: 235 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН