Չի բացառվում՝ տիեզերանավ բաց թողնենք․ որոշ ընկերություններ հետաքրքրված են Հայաստանով
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-01-2020, 15:42
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում է Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ներկայում ՀՀ-ում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով։ Նախարարը նշեց, որ նախագծով կարգավորվում է ՀՀ-ում տիզեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է տիեզերական գործունեության տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև սահմանում է Կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները։
Դիտումներ: 449 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН