Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում է քննչական կոմիտեում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-01-2020, 12:24
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է քննչական կոմիտե և պատասխանում է քննիչի հարցերին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը չի հստակեցրել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում:

Նիկոլ Փաշինյանը իր գրառմանը նաև հետգրություն է ավելացրել. «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,- կատակել է ՀՀ վարչապետը:
Դիտումներ: 585 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН