Զվարթնոցում վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-01-2020, 18:41
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրեց հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ: Մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:


Դիտումներ: 498 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН