Ու՞մ կնշանակի տնօրեն Շիրակի մարզպետը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-01-2020, 18:10
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ պայքարում է Ժորժիկ Սերոբյանը, որը 2005 թվականից աշխատում է տվյալ բուժհաստատությունում: Աշոտ Կուրղինյանը, տարիներ շարունակ ղեկավարելով հիվանդանոցը, այն հասցրել է բարձր մակարդակի: Նրա ղեկավարման տարիներին հիվանդանոցում մեծ ձեռքբերումներ են արձանագրվել, հիվանդանոցը մշտապես համալրվել է նոր սարքավորումներով, որակյալ մասնագետներով՝ ցուցաբերելով բարձրակարգ բուժօգնություն:
Առաջին թեստային փուլը երկու հավակնորդներն էլ հաղթահարեցին: 50 հարցից 48-ին էր ճիշտ պատասխանել Ժորժիկ Սերոբյանը, իսկ Աշոտ Կուրղինյանը բոլոր 50 հարցին էլ ճիշտ պատասխան էր տվել՝ հավաքելով 100 միավոր:


Դիտումներ: 897 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН