Աշոտ Կուրղինյան` 7 կողմ, Ժորժիկ Սերոբյան` 1 դեմ 6 կողմ ձայն. հաղթող են ճանաչվել 2 թեկնածուն
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-01-2020, 14:48
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվեց:
Տնօրենի տեղի համար ի սկզբանե կար 3 թեկնածու՝ Աշոտ Կուրղինյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը, մյուս թեկնածուն «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանն է, իսկ 3-րդ թեկնածուն վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանն է. վերջինիս փաստաթղթերի թերի լինելու պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցել մրցույթին: Առաջին երկու թեկնածուները հաղթահարել են մրցույթի երեք փուլը:Նրանք հաղթող են ճանաչվել. Աշոտ Կուրղինյանը 7 կողմ, իսկ Ժորժիկ Սերոբյանը 1 դեմ 6 կողմ ձայներով:Եռօրյա ժամկետում Շիրակի մարզպետի կողմից նշանակում կկատարվի:


Դիտումներ: 8856 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН