Ավտովթարներ Շիրակի մարզում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-01-2020, 13:04

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հունվարի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ՎԱԶ-21071» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21071-ի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 6-րդ կմ-ին` Շիրակի մարզի Գետք գյուղում, իրար են բախվել «Ֆորդ» ավտոքարշակ և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենա. «Ֆորդի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Դիտումներ: 3147 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН