Թեժ պայքա՞ր, թե՞ կանխորոշված ելք
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-01-2020, 22:19

[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնի համար երեք բժիշկ կպայքարի. 3 հայտ՝ մեկ տեղի համար: «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում տնօրեն կընտրեն: Վաղը Շիրակի մարզպետարանում տեղի կունենա հիվանդանոցում թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Տնօրենի տեղի համար կպայքարի տարիներ շարունակ հիվանդանոցը ղեկավարած Աշոտ Կուրղինյանը: Նրա ղեկավարման տարիներին հիվանդանոցում մեծ ձեռքբերումներ են արձանագրվել, հիվանդանոցը մշտապես համալրվել է նոր սարքավորումներով, որակյալ մասնագետներով՝ մշտապես ցուցաբերելով բարձրակարգ բուժօգնություն: Պաշտոնի հավակնորդների ցանկում է Ժորա Սերոբյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինիս սատարում է Շիրակի մարզպետ Տիրան Պետրոսյանը: Ժորա Սերոբյանը մարզպետի թիմակից Կարեն Պետրոսյանի ազգականն է: «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» ղեկավարելու ցանկություն է հայտնել նաեւ Հրաչ Մարտիրոսյանը: Նա աշխատում է Գյումրի ԲԿ-ում՝ որպես վիրաբույժ: Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիվանդանոց կատարած այցի ժամանակ գոհունակություն էր հայտնել ղեկավարումից, և դրա վառ ապացույցը «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» հենքի վրա նոր ծննդատան կառուցումն է: Ավստրիական կողմը ևս իր ծրագրերի շարունակականությունը կապում է գործող տնօրենի անձի հետ։






Դիտումներ: 6532 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН